Հաճախակի տրվող հարցեր համրերի/ժեստերի լեզվի վերաբերյալ

01

«Խուլ» բառը գրվում է երբեմն մեծատառ, երբեմն փոքրատառ: Կա՞ արդյոք դրա համար հստակ հիմնավորում:

Խուլերի մասին ուսումնասիրությունների համաձայն՝ «Խուլ» բառի մեծատառ Խ-ն վերաբերում է չլսողների խմբին պատկանելուն և համրերի բնիկ լեզուն որպես նախնական կամ գերադասելի լեզու օգտագործելուն: «Խուլ» բառի մեջ փոքրատառ «խ»-ն վերաբերում է մարդկանց, որոնք ըստ բժշկական ախտորոշման կորցրել են լսողությունը, սակայն նրանք չեն համարվում խուլերի միության անդամ, և որոնք չեն կարող օգտագործել խուլ ու համրերի բնիկ լեզուն (տե՛ս «Կրթության մեջ համրերի լեզուները Եվրոպայում, նախնական հետազոտություն», Լորեին Լեսսոն, Դուբլին, Եվրախորհուրդ, 2006):

02

Խուլ ու համրերի լեզու օգտագործողները բոլորը խուլ ու հա՞մր են:

Ոչ: Հաճախ խուլ ու համր մարդկանց երեխաները նույնպես կարող են սովորել նշաններով խոսել: Նախքան խոսել սովորելն իրենց առաջին լեզուն իրենց ծնողների խուլ ու համրերի լեզուն է: Բացի դա, խուլ երեխաների խուլ ծնողները, քույրերն ու եղբայրները նշաններով խոսել են սովորում, որպեսզի հեշտացնեն հաղորդակցությունը: Շատերն էլ ազատ ժամանակ սովորում են խուլերի լեզուն, որովհետև ունեն խուլ ընկերներ կամ ուզում են թարգմանիչ դառնալ կամ էլ պարզապես հետաքրքրված են այդ լեզվով:

03

Աշխարհով մեկ գոյություն ունի՞ խուլ ու համրերի միայն մեկ լեզու:
Ոչ: Կան բազում տարբերակներ, և մեկ երկրում կարող է լինել մի քանի խուլ ու համրերի լեզու, ինչպես և բանավոր լեզուների համար: Օրինակ, Բելգիայում կա խուլ ու համրերի երկու լեզու (ֆրանսերեն – բելգերեն և ֆլամանդերեն խուլ ու համրերի լեզուները), կամ Իսպանիայում (իսպաներեն և կատալաներեն խուլ ու համրերի լեզու): Բացի այդ, կան տարբեր նշանների լեզուներ այն երկրներում, որտեղ խոսում են նույն լեզվով, ինչպես Միացյալ Թագավորություննում և Իռլանդիայում: Դա կապված է պատմական զարգացման հետ, որը տարբերվում է խոսակցական/բանավոր լեզվի զարգացումից:

04

Նշանների լեզվում կա՞ն արդյոք «ընտանիքներ» (ինչպես բանավոր լեզուների համար սլավոնական կամ ռոմանական լեզուները), որոնք հնարավոր կդարձնեն փոխադարձ հասկացողությունը:
Այո, նշանների լեզուն ունի լեզվաընտանիքներ: Օրինակ, ավստրիական և հոլանդերեն նշանների լեզուն կարող է ավելի լավ հասկանալ գերմաներեն, քան իտալերեն նշանների լեզու իմացողը: Փոխարենը բրիտանական նշանների լեզուն տարբերվում է մնացած եվրոպական նշանների լեզուներից և մոտ է միայն ավստրալիական նշանների լեզվին:

05

Կա՞ նշանների լեզվի միջազգային որևէ ձև, որը կարող է համարվել որպես «լինգվա ֆրանկա»:

Կա հաղորդակցման միջազգային համակարգ՝ այսպես կոչված միջազգային նշաններ (ՄՆ)/միջազգային նշանների լեզու (ՄՆԼ): Այն սովորաբար օգտագործվում է միջազգային համաժողովների և քննարկումնների ժամանակ այն մասնակիցների հետ, որոնք միևնույն նշանների լեզվով չեն հաղորդակցվում: Իսկապես, այս օժանդակող լեզուն տարբեր երկրների խուլ ու համրերի համար ծառայում է որպեր «լինգվա ֆրանկա», անգամ համպատրաստի զրույցներում: Սակայն այն չպերք է համեմատել էսպերանտոյի հետ, քանի որ ՄՆ-ն որպես այդպիսին լեզու չէ: Այն չունի հստակ  քերականություն կամ բառապաշար և հիմնականում հիմնվում է նշանների/ժեստերի վրա, որոնք միայն տվյալ համատեքստում են արտահայտում իմաստ, և օգտագործվում է մայրենի լեզվի նշանների բառապաշարը: Դա նշանակում է, որ նշանները պարզեցված են, և հաճախ մեկից ավելի նշաններ են օգտագործվում որևէ հասկացողություն նկարագրելու և այսպիսով դրա ըմբռնումն ապահովելու համար:

06

Արդյո՞ք խուլ ու համրերի լեզուն պարզապես գրավոր և բանավոր բառերի ներկայացումն է:
Ոչ: Այն լիարժեք լեզու է իր ուրույն քերականությամբ և շարահյուսությամբ: Ինչպես այլ լեզուներում, այս դեպքում նույնպես կան արտահայտություններ և որոշ բառեր/նշաններ, որոնք դժվար է բառացիորեն թարգմանել ուրիշ (նշանների) լեզվում:

07

Գոյություն ունի՞ յուրաքանչյուր լեզվի համար նշանների լեզվի ստանդարտացված ձև, ինչպես բանավոր լեզուների դեպքում, և կա՞ն տարբեր բարբառներ:
Եվրոպայում փորձել են ստանդարտացնել նշանների լեզուն: Սակայն բանավոր խոսվող լեզուների դեպքում այս փորձերը հաջողությամբ չպսակվեցին, և հետևապես բարբառներն այնուամենայնիվ կան: Դա պայմանավորված է նաև տարբեր երկրամասերում համրերի դպրոցների առկայությամբ, որտեղ օգտագործվում են հատուկ նշաններ, որոնք այնուհետև երեխաները տարածում են: Հաճախ շաբաթվա օրերի, ամիսների, ինչպես նաև գույների նշանները տարբեր են:

08

Քանի՞ մարդ է օգտագործում համրերի լեզուն Եվրախորհրդի անդամ պետություններում:
Դա դժվար հարց է: Չկա հստակ վիճակագրություն յուրաքանչյուր անդամ պետության համար: Ըստ Եվրամիության գնահատման՝ համր/նշանների լեզվով խոսողների թիվը կազմում է 750.000: Միջին չափով ցանկացած երկրի ողջ բնակչության մոտ 0,1%-ն է խոսում նշանների լեզվով: Բացառություն են կազմում այն մարդիկ, ովքեր նշանների լեզուն սովորում են որպես երկրորդ լեզու, և համր ծնողներ ունեցող երեխաները կամ ընտանիքի այլ անդամները: Ֆինլանդիայում, օրինակ, համր/նշանների լեզվով խոսողների թիվը 5000 է, Ֆրանսիայում՝100.000 և Ռումինիայում՝ 20.000-30.000:

09

Նշանների լեզուն որևէ կերպ փոխկապակցված եղե՞լ է ԵԽ Լեզուների իմացության համաեվրոպական համակարգին (ԼԻՀՀ), որն առկա է մոտ 35 լեզվով:) 
Ֆրանսիայի կրթության նախարարությունը ԼԻՀՀ-ի ֆրանսերեն տարբերակի որոշ հատվածներ մշակել է ֆրանսերեն նշանների լեզվի համար, մասնավորապես՝ իմացության մակարդակներն ու չափորոշիչները:

10

Նշանների լեզուն տառադարձելու հնարավորություն կա՞:

Այո, համրերի լեզուն տարբեր կերպ կարելի է տառադարձել: Նշանների լեզվի համար տառադարձման չափանիշ չկա, սակայն հաճախ կիրառվում է Համբուրգի նշանագրության համակարգը (HamNoSys), որն օգտագործում է որոշակի նշաններ համրերի ձեռքերի շարժումը նկարագրելու համար: Մեկ այլ նման համակարգ է համրերի գիրը (SignWriting): Հաճախ օգտագործվում է նաև «ծանոթագրություն/մեկնաբանություն»-ը, որի միջոցով նշանները փոխակերպվում են մեծատառերի՝ ցույց տալով դեմքի նշանները և բառավերջի կամ նախածանցների վերաբերյալ տեղեկատվությունը:
Հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել՝ http://www.signwriting.org, http://assets.cambridge.org/97805216/37183/sample/9780521637183web.pdf (կոնվենցիաների վերաբերյալ բաժին), կամ http://www.sign-lang.uni-hamburg.de/projects/hamnosys.html:

11

Որտե՞ղ և ինչպե՞ս կարող եմ հավելյալ տեղեկություն ստանալ նշանների լեզվի մասին և ինչպե՞ս կարող եմ այդ լեզուներից մեկը սովորել:

Ամենալավ միջոցը ձեր երկրի համրերի միությանը դիմելն է, որպեսզի ավելի շատ տեղեկություն ստանաք համրերի լեզվի դասընթացների և ձեր երկրի համրերի լեզվի մասին: Եվրոմիության համրերի բոլոր միությունների վերաբերյալ տեղեկություն կարող եք գտնել համրերի Եվրամիության ինտերնետային կայքում (European Union of the Deaf, EUD). http://eud.eu/EUD_Members-i-159.html (քարտեզ): Ավելի շատ տեղեկություն կգտնեք նաև խուլերի համաշխարհային ֆեդերացիայի ինտերնետային կայքում՝ http://www.wfdeaf.org/members/ordinary-members/list-of-members:

Շնորհակալություն ենք հայտնում Մարկ Վիթլեյին և Անիկա Փաբշին (խուլերի եվրոպական միություն՝ EUD - www.eud.eu) այս բաժնում իրենց արժեքավոր օժանդակության համար:

 

Learn 25 words in international sign language to celebrate the 25th anniversary of the European Day of Languages!

 

Can you guess the names of countries in sign language? Check out the sign language game here!